Հանկարծամահ է եղել պայմանագրային զինծառայող

Օգոստոսի 7-ին հանկարծամահ է եղել N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Արշալույս Վռամի Հովհաննիսյանը (ծնվ. 1976 թիվ), հայտնում է պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը։

«ՀՀ պաշտպանության նախարարությունը կիսում է կորստյան ծանր վիշտը, զորակցություն հայտնում Արշալույս Հովհաննիսյանի ընտանիքի անդամներին, հարազատներին և ծառայակիցներին: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն՝ մահվան պատճառը պարզելու համար»,- ասված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել