Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 1 849 նոր դեպք, դրական է թեստերի 45 %-ը

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 4 115 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 1 849 նոր դեպք։ Դրական է եղել կատարված թեստերի 44,9 տոկոսը։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 1 352 մարդ, գրանցվել մահվան 2 դեպք։

Վերջին մեկ ամսվա ընթացքում Հայաստանում կորոնավիրուսի թվերը կրկին աճել են։ Օգոստոսի առաջին շաբաթվա ընթացքում հաստատվել է 5 անգամ ավելի դեպք՝ նախորդ ամսվա առաջին շաբաթվա համեմատ։ Մասնավորապես, հուլիսի 4-10-ի ընթացքում հաստատվել էր կորոնավիրուսի 354 նոր դեպք, օգոստոսի 1-7-ը՝ 1 849 դեպք։