Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է ժամկետային զինծառայողի դի․ ՊՆ

Զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայողի դի, հայտնում է Հայաստանի պաշտպանության նախարարությունը։

«Օգոստոսի 9-ին հանրապետության հյուսիսարևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի կրակային դիրքում հայտնաբերվել է պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Էրիկ Արմենի Ղարսյանի (ծնվ. 2003թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով»,- ասված է հաղորդագրությունում։

ՊՆ-ից նշում են, որ տարվում է քննություն՝ դեպքի հանգամանքները լիարժեք պարզելու համար։

Մեկնաբանել