Կառավարությունը 2,7 մլրդ դրամ կհատկացնի մի շարք ճանապարհների շինարարակական աշխատանքներն իրականացնելու կամ աշխատանքներն ավարտին հասցնելու համար։
Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ գումարը հատկացվելու է Ստեփանավան-Յաղդան, Սիսիան-Դաստակերտ, Տաթև-Աղվանի ճանապարհների վերանորոգմանը։
«Տաթև-Աղվանի ճանապարհի մի կտորը՝ 17,5 կմ հատվածի վերին շերտի համար է գնումը։ Առաջ եկած թերությունները վերացվեցին և հիմա այդտեղ վերին շերտն է տեղադրվում։ Հավանավար վաղն արդեն Տաթև-Աղվանի ճանապարհին փոսեր չեն լինի»,- նշեց Սանոսյանը։
Փաշինյանը հարցին, թե Տաթև-Աղվանի ճանապարհն այժմ «բեռնատարներին պատշաճ կսպասարկի», Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Կարելի է ասել 90 տոկոսով վստահ ենք, բայց կարող են լինել որոշ տեղեր, որտեղ խնդիրներ կծագեն, բայց հավանականությունը քիչ է»։
Սանոսյանը տեղեկացրեց նաև, որ կշեռքների համակարգ է գործում, որպեսզի Տաթև-Աղվանի հատվածով անցնող բեռնատարները գերբեռնված չլինեն։