Հրդեհ է բռնկվել Ստեփանակերտի թթվածնային սարքերի արտադրամասում, պայթել են բարձր ճնշմամբ տարաներ

16:00

Ստեփանակերտի թթվածնային սարքավորումների արտադրամասում բռնկված հրդեհը մեկուսացվել է։

«Իրականացվում են անհրաժեշտ բոլոր միջոցառումները կրակի վերջնական լիկվիդացման և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ»,- ասված է հաղորդագրությունում։

Նախնական տվյալներով պայթյունի հետևանքով տուժածներ չկան:

***

Ստեփանակերտ քաղաքի Տիգրան Մեծ 20 հասցեում հրդեհ է բռնկվել թթվածնային սարքավորումների արտադրամասում, որի արդյունքում պայթել են բարձր ճնշմամբ տարաներ, հայտնում է Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը։

Փրկարարները իրականացրել են հրդեհի մասնակի մեկուսացում։

«Հորդորում ենք խուճապի չմատնվել, դեպքի վայրում իրականցվում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները»,- տեղեկացնում են ծառայությունից։

Մեկնաբանել