Ուսեյն Բոլտն իր 6-րդ օլիմպիական ոսկին է նվաճում. Լոնդոն 2012, 4×100 փոխանցումավազք

Օլիմպիական մարզադաշտում ավարտվեց Խաղերի հիմնական ծրագիրը։ Վաղը աշխարհը 30-րդ Ամառային օլիմպիական խաղերի փակման արարողության ականատեսը կլինի։

Իսկ այսօր մարզադաշտում խաղարկված վերջին մեդալները նվաճեց Ճամայկայի տաղամարդկանց հավաքականը, որը հաղթեց 4×100մ փոխանցումավազքում՝ սահմանելով համաշխարհի ռեկորդ` 38.64։ Ճամայկացի Ուսեյն Բոլտը դարձավ Օլիմպիական խաղերի 6-ակի չեմպիոն՝ սահմանելով յուրօրինակ ռեկորդ․ նա երկու անգամ անընդմեջ Պեկինում և Լոնդոնում հաղթեց 100մ, 200մ վազքում և 4×100մ փոխանցումավազքում։

Երկրորդ տեղը զբաղեցրին ամերիկացիները, երրորդը կանադացիներն էին։

1 Jamaica Ճամայկա 36.84
2 United States ԱՄՆ 37.04
3 Trinidad&Tobago Տրինիդադ և Տոբագո 38.12
4 France Ֆրանսիա 38.16
5 Japan Ճապոնիա 38.35
6 Netherlands Նիդեռլանդներ 38.39
7 Australia Ավստրալիա 38.43
Canada Կանադա որակազրկել է

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել