Ռուսաստանը ցավոտ պարտություն է կրել, բայց սա լուրջ բեկում չէ. Բենիամին Պողոսյան

Ուկրաինայի Խարկովի մարզում Ռուսաստանը ցավոտ պարտություն է կրել, սակայն այն պետք չէ համարել լուրջ բեկում և պատերազմի վերջի սկիզբ, ասում է քաղաքագետ Բենիամին Պողոսյանը ՍիվիլՆեթի Արշալույս Մղդեսյանի հետ զրույցում: Նրա խոսքով՝ մոտ ապագայում առավել հավանական է սպասել պատերազմի ինտենսիվության նվազում, որից հետո կողմերը կարող են գնալ նոր սրացման: Քաղաքագետը նկատում է, որ այս տարվա մարտից մինչ օրս պատերազմի բնույթը մի քանի անգամ փոխվել և սաստկացել է: Նա չի բացառում, որ ապագայում ռուսական կողմը սկսի հարվածներ հասցնել Ուկրաինայի քաղաքացիական ենթակառուցվածքներին:

Մեկնաբանել