Օլիմպիական չեմպիոնը նախկինում թմրանյութ է վաճառել

Բրիտանացի բռնցքամարտիկ, ծանր քաշային կարգում Լոնդոնի օլիմպիական չեմպիոն Էնթոնի Ջոշուան մեկ տարի առաջ ենթարկվել է քրեական պատասխանատվության թմրանյութեր վաճառելու համար, տեղեկացնում է Independent-ը:

Օլիմպիական խաղերի վերջին օրը Ջոշուան հաղթող դարձավ +91կգ քաշային կարգում՝ միավորներով հաղթելով իտալացի Ռոբերտո Կամարալեին: Իսկ անցած տարվա մարտին նրան ձերբակալել էին թմրանյութերի անօրինական վաճառքի համար: Նրան ազատազրկում էր սպառնում, բայց դատարանը մեկ տարի պայմանական ազատազրկում տվեց ու 100 ժամ հասարակական աշխատանքների կատարում:

«Ես այնպիսին էի, ինչպես շատ երիտասարդներ: Ինձ համար կարևոր էր լավ հագնվելը, կռիվներին մասնակցելը ու աղջիկների հետ լինելը: Ես ամենալավ մարդկանց շարքին չէի դասվում: Բայց իմ ձերբակալությունը շատ բան փոխեց: Այն ինձ ստիպեց մեծանալ ու ավելի ուշադիր լինել պարտականություններիս հարցում»,- հայտարարել է Ջոշոուան:

Մեկնաբանել