Աննա Վարդապետյանը ստանձնեց Հայաստանի գլխավոր դատախազի պաշտոնը

anna vardapetyan

Աննա Վարդապետյանը այսօր՝ սեպտեմբերի 15-ին, երդմամբ ստանձնեց ՀՀ գլխավոր դատախազի պաշտոնը:

«Ստանձնելով Գլխավոր դատախազի պաշտոնը՝ երդվում եմ՝ անշեղորեն ղեկավարվել ՀՀ սահմանադրությամբ և օրենքներով, հանցավոր ոտնձգություններից պաշտպանել մարդու և քաղաքացու իրավունքներն ու ազատությունները, ՀՀ սահմանադրական կարգն ու անվտանգություն, իմ գործունեությամբ ամրապնդել օրինականությունը, բարձր պահել դատախազության հեղինակությունը, դատախազի կոչումն ու բարի համբավը»,- ասաց Վարդապետյանը։

Ազգային ժողովն Աննա Վարդապետյանին Գլխավոր դատախազի պաշտոնում ընտրել էր հունիսի 29-ին:

Մեկնաբանել