Լոնդոնաբնակ վերլուծաբան Լիլիթ Գևորգյանը վերլուծում է ադրբեջանական ագրեսիայի պատճառներն ու Ալիևի հեռակա նպատակները։ Նա անդրադառնում է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակ Նենսի Փելոսիի այցին՝ շեշտելով, որ հենց Հայաստանի կառավարության խնդիրն է այդ հնարավորությունից օգտվելը։ Լիլիթ Գևորգյանի խոսքով՝ «Ռուսաստանն այլևս այն չէ, պատժամիջոցների տակ ընկած այս երկիրը գնալով ավելի ու ավելի է հենվելու Թուրքիայի և հատկապես Ադրբեջանի վրա», և սա պետք է հասկանան Հայաստանում։
-
2023-ի սեպտեմբերի պատերազմն Արցախում․ ինչ էր կատարվում Մաճկալաշեն-Կարմիր Շուկա հատվածում
Հայկ Ղազարյան ՍիվիլՆեթը շարունակում է ներկայացնել 2023 թվականի սեպտեմբերյան պատերազմի դրվագները։ Այս անգամ կներկայացնենք Մաճկալաշեն-Կարմի Շուկա ուղղությունը։ Այս դիրքերում պահպանություն էր իրականացնում Մարտունու շրջանի բնակչությունից կազմված 31-րդ աշխարհազորային գումարտակը։ Գումարտակի հիմնական դիրքերն են եղել՝ №322-ը, 321-ը, 320-ը և 319-ը (տե՛ս՝ Պատկեր 1)։ Գումարտակի հրամանատարն էր Սամվել Պետրոսյանը։ Այդ հատվածը Ամարասի վանքի մոտ գտնվող երկու՝ 324 և 323 մարտական դիրքերի շարունակությունն է (տե՛ս` Պատկեր 1), որին ՍիվիլՆեթը անդրադարձել է «Մարտունու շրջան․ մարտեր Ամարասի ուղղությամբ՝ վանքից մինչև Լուսնյակ» հոդվածում։ Պատերազմի սկիզբը 31-րդ աշխարհազորային գումարտակի շտաբի պետ Մհեր Սահակյանը պատմում է, որ պատերազմից առաջ աշխարհազորի ընդհանուր հրամանատարը հաղորդագրություն էր ուղարկել, որ «մոբերը կցենք […]
-
Արցախից՝ Մովսես․ «Խաղաղություն լինի, որ երեխաները չտեսնեն Արցախում տեսածը»
Սեպտեմբերի տեղահանությունից հետո Մովսես գյուղում հաստատվել է արցախցի յոթ ընտանիք՝ երեսունյոթ հոգի։ Այստեղ է ապրում Արցախի Մարտակերտի շրջանի Թբղլու գյուղից տեղահանված Էդգար Բեգլարյանի ընտանիքը։ Կինը հենց Մովսես գյուղից է. հարս էր գնացել Արցախ, այսօր էլ կրկին Մովսեսում է։ Ապրում են անհատույց տրամադրված տանը, որը մտադիր են հետագայում գնել։ Հիմնական աշխատանք չունեն, զբաղվում են անասնապահությամբ ու հույս ունեն, որ դա կդառնա իրենց ապրուստի միջոցը։
-
Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել
Արտգործնախարար Արարատ Միրզոյանի՝ Բուդապեշտ այցի ընթացքում Հայաստանն ու Հունգարիան երկու համաձայնագիր են ստորագրել, հայտնում է ՀՀ ԱԳՆ խոսնակ Անի Բադալյանը։ Մասնավորապես, Արարատ Միրզոյանը և Հունգարիայի արտաքին գործերի և առևտրի նախարարությունում Պետեր Սիյարտոն ստորագրել են Հայաստանի և Հունգարիայի կառավարությունների միջև տնտեսական համագործակցության մասին, ինչպես նաև երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջև 2024-2025թթ. համագործակցության մասին համաձայնագրեր։ «Հայաստանի և Հունգարիայի ԱԳ նախարարների ընդլայնված կազմով հանդիպման օրակարգում եմ ինչպես երկկողմ, այնպես էլ ԵՄ հարթակում համագործակցության հարցեր, տարածաշրջանային թեմաներ»,- տեղեկացնում է ԱԳՆ խոսնակը։
-
Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ընտրություններով` 2026-ին. Ալեն Սիմոնյան
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը, անդրադառնալով «Տավուշը հանուն հայրենիքի» շարժմանը, նշում է, որ Հայաստանում իշխանափոխության հնարավորություն չի տեսնում։ Նրա խոսքով՝ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն ԱԺ ընտրություններով, որոնք տեղի են ունենալու 2026-ին։ Դիտարկմանը, թե 2018-ին «Քաղաքացիական պայմանագիրը» հանրահավաքային պայքարով եկավ իշխանության, Սիմոնյանն ասաց․ «2018-ին ՀՀ իշխանությունը ձևավորված չէր ընտրությունների միջոցով և ժողովուրդը վերականգնեց ընտրելու իր իրավունքը։ Հաջորդ իշխանությունները կարող են ձևավորվել միայն ընտրությունների միջոցով»։ *** Սահմանազատման դեմ Տավուշում օրեր տևած ցույցերից հետո մայիսի 4-ին ցուցարարների խումբը, Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի գլխավորությամբ, Կիրանցից քայլերթով շարժվո Երևան։ Ցուցարարները նախատեսում են մայրաքաղաք հասնել մայիսի 9-ին։ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը որոշեց, որ […]
-
Փաշինյանը չի մասնակցի Պուտինի երդմնակալության արարողությանը․ Ալեն Սիմոնյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը չի մասնակցի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի երդմնակալության արարողությանը։ Այդ մասին մայիսի 6-ին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։ Մարտի 15-17-ը Ռուսաստանի անցկացված նախագահական ընտրություններում Վլադիմիր Պուտինը վերընտրվել էր այդ պաշտոնում՝ հավաքելով ձայների ավելի քան 87 տոկոսը: ՌԴ նախագահի երդմնակալության արարողությունը նախատեսված է մայիսի 7-ին։ Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն՝ Փաշինյանը Մոսկվա կմեկնի մայիսի 8-ին՝ մասնակցելու Եվրասիական տնտեսական միության ստեղծման 10-ամյակի առիթով կազմակերպված հոբելյանական գագաթնաժողովին։
-
Միրզոյանն ու Բայրամովը Ալմաթիում կհանդիպեն մայիսի 10-ին
Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները Ղազախստանի Ալմաթի քաղաքում կհանդիպեն մայիսի 10-ին, հայտնում է ԱԳՆ մամուլի քարտուղար Անի Բադալյանը։ «Նախապես ձեռքբերված պայմանավորածություններին համապատասխան, Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների բանակցությունները կանցկացվեն մայիսի 10-ին Ալմաթիում (Ղազախստան)»,- տեղեկացրել է Բադալյանը։ *** Ապրիլի 23-ին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել էր, որ Բաքուն համաձայնել է Ղազախստանում Ադրբեջանի և Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնելու առաջարկին․ «Ղազախստանը դիմել է մեզ՝ առաջարկելով Ադրբեջանի ու Հայաստանի արտգործնախարարների հանդիպում անցկացնել իր մոտ։ Մենք համաձայնել ենք ու պայմանավորվել, որ եթե Հայաստանը նույնպես դրական պատասխանի, ապա հանդիպումը Ղազախստանում տեղի կունենա»։ Հայաստանի ԱԳՆ-ն ապրիլի 26-ին կողմ էր արտահայտվել Ղազախստանում Միրզոյան-Բայրամով հանդիպման անցկացմանը՝ նշելով, […]
-
Կիրանցում սակրավորը ականի պայթյունից վնասվածք է ստացել
Կիրանցում իրականացվող ականազերծման աշխատանքների ժամանակ սակրավորներից մեկը ականի պայթյունից վնասվածքներ է ստացել։ Տեղեկությունը հաստատել է պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։ «Ականապայթյունային վիրավորում ստացած զինծառայող կա, նախնական տվյալներով կյանքին վտանգ չի սպառնում»,- հայտնել է Թորոսյանը։ Նախնական տվյալներով` սակրավորը վնասվածք է ստացել ոտքի շրջանում։ *** Ապրիլի 19-ին հայ-ադրբեջանական սահմանին տեղի է ունեցել երկու երկրների սահմանազատման հանձնաժողովների ութերորդ հանդիպումը։ Ըստ Հայաստանի ԱԳՆ-ի՝ հանդիպման արդյունքում կողմերը համաձայնեցրել են Տավուշի մարզի չորս գյուղերի հատվածները։ Հայաստանն ու Ադրբեջանը համաձայնել են միջոցներ ձեռնարկել սահմանագծի նշված հատվածում իրենց սահմանապահ ծառայությունների միաժամանակյա և զուգահեռ տեղակայման համար: Ապրիլի 29-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին տեղադրվել է թվով 35 սահմանային սյուն։