Եռաբլուրում ոստիկանների գործողությունների հետ կապված ծառայողական քննություն է կատարվում

Սեպտեմբերի 21-ին Եռաբլուրում ոստիկանության գործողությունների հետ կապված՝ ոստիկանության պետ Վահե Ղազարյանի հանձնարարությամբ ոստիկանության ներքին անվտանգության վարչությունում ծառայողական քննություն է կատարվում, հայտնում են ոստիկանության լրատվության վարչությունից։

Սեպտեմբերի 21-ին՝ Հայաստանի անկախության օրվա առավոտյան, Եռաբլուր զինվորական պանթեոնում, վարչապետ Նիկոլ Փաշինյանի այցին ընդառաջ, ոստիկանության ծառայողները, բռնի ուժ կիրառելով, բերման էին ենթարկել զոհված զինծառայողների հարազատներին: Ոստիկանության ծառայողները՝ անհամաչափ ուժի գործադրման արդյունքում բերման են ենթարկել 37 քաղաքացու, որոնց մեծ մասը զոհված զինծառայողների ընտանիքի անդամներ են։

Զոհված զինծառայողների հարազատները սեպտեմբերի 20-ի կեսգիշերից հավաքվել էին Եռաբլուրում՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի մուտքն արգելելու համար։

Մեկնաբանել