Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է․ Տավուշի մարզպետարան

Տավուշ

Տավուշի մարզպետարանից հայտնում են, որ Նոյեմբերյան համայնքի սահմանամերձ բնակավայրերում տարհանման մասին շրջանառվող տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը։

«Եվս մեկ անգամ հորդորում ենք չտարածել ապատեղեկատվություն, չվտանգել մեր սահմանների և սահմանապահ բնակիչների անվտանգությունը:
Հարգելի տավուշցիներ, շրջանցեք տարածվող ապատեղեկատվությունը: Տավուշի մարզում սահմանային իրավիճակը հանգիստ է»,- նշվում է հայտարարության մեջ:

Մեկնաբանել