Նորվեգացիները պահանջում են 1904թ.-ի Օլիմպիական երկու ոսկե մեդալները

Նորվեգացի պատմաբաններ Թոմ Շանկեն և Արիլդե Գյերդեն դիմել են Միջազգային օլիմպիական կոմիտեին՝ խնդրելով վերանայել 1904թ.-ի Օլիմպիական խաղերին մասնակցած երկու ըմբշամարտիկների քաղաքացիությունը։ Ամերիկյան Սենթ Լյուիսում կայացած Օլիմպիական խաղերի ժամանակ ըմբշամարտի մրցաշարին մասնակցել է 42 մարզիկ, որոնք բոլորը ներկայացրել են ԱՄՆ-ը, քանի որ տոմսերի թանկության պաատճառով այլ երկրների մարզիկներ չեն կարողացել ժամանել Միացյալ Նահանգներ։

Նորվեգացի պատմաբանները պնդում են, որ ոսկե մեդալներ նվաճած Չարլզ Էրիքսենը և Բերնհաֆ Հանսենը, ովքեր ներկայացրել են ԱՄՆ-ը, իրականում ունեցել են Նորվեգիայի քաղաքացիություն, քանի որ նոր էին ներգաղթել Միացյալ Նահանգներ։ Պատմաբանները պահանջել են այդ մեադլները գրանցել Նորվեգիայի հաշվին, ինչն Օլիմպիական խաղերում հյուսասային այդ երկրի ոսկե մեդալների թիվը կհասցնի 60-ի։ Այս մասին հաղորդում է The Local-ը։

Մարզական գործընկեր SportArmenia.com

Մեկնաբանել