Հայաստան է ժամանելու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն

Հաջորդ շաբաթ աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի մեծ պատվիրակություն։ Այս տեղեկությունը ՍիվիլՆեթի հետ զրույցում հաստատեց Ազգային ժողովի նախագահի մամուլի խոսնակ Ծովինար Խաչատրյանը՝ հավելելով, որ դեռևս վերջնական համաձայնեցված չէ պատվիրակության կազմը։

Նրա խոսքով՝ պատվիրակությունը կհանդիպի նաև լրագրողներին և հանդես կգա ասուլիսով։ Այս այցը նախատեսված էր ամիսներ առաջ՝ ամռանը, սակայն հետաձգվեց։

Մեկնաբանել