Սուրեն Պապիկյանը մեկնել է Հնդկաստան

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Հնդկաստան, հայտնում է ՊՆ մամուլի խոսնակ Արամ Թորոսյանը։

***

Սեպտեմբերին հնդկական Economic Times-ը գրել էր, որ Հնդկաստանի պաշտպանության նախարարությունը Հայաստանի հետ հրթիռների, արկերի և զինամամթերքի մատակարարման խոշոր պատվեր է ստորագրել։

Ըստ հրապարակման՝ Հայաստանը Հնդկաստանից կստանա ժամանակակից «Պինակա» hամազարկային կրակի ռեակտիվ համակարգեր, հակատանկային միջոցներ և այլ զինամթերք: Ռազմամթերքի մատակարարման գործարքի գինը գնահատվում է մոտ 245 միլիոն դոլար:

Հնդկաստանը Հայաստանին սպառազինություն էր վաճառել նաև 2020-ին։ Այդ ժամանակ հայկական կողմը մոտ 40 մլն դոլարով ձեռք էր բերել չորս Swathi ռադարներ։

Մեկնաբանել