«Ծնողն իր չիրականացված երազանքների մեղավորներին փնտրում է դպրոցում»․ «Կրթության տապան»

Ծնողների ազդեցությունը երեխաների կրթական հաջողությունների վրա որոշիչ է։ Ամեն ծնող երազում է, որ իր երեխան լավ սովորի և խնդիրներ չստեղծի։ Մինչդեռ այդ երազը իրականացնելու համար միայն երազելը բավական չէ․ պետք է ճիշտ դիրքորոշում ունենալ և պատասխանատվություն ստանձնել։ «Այբ» դպրոցի ակադեմիական գծով տնօրեն Մերի Հովսեփյանի հետ վերհիշում ենք ծնողների հետ կապված տարբեր դեպքեր և վերլուծում ենք նրանց տարատեսակ մոտեցումների և քայլերի հետևանքները։