Փաշինյանը հոկտեմբերի 31-ին կմեկնի Սոչի, ենթադրվում է՝ կհանդիպի Ալիևի հետ․ Ալեն Սիմոնյան

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանն ու Իլհամ Ալիևը՝ 2021-ի նոյեմբերի 26-ին Սոչիում կայացած եռակողմ հանդիպմանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հոկտեմբերի 31-ին մեկնելու է Սոչի, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը։

Հարցին՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպում կայանալու է, Սիմոնյանը պատասխանել է․ «Ենթադրում եմ, որ այո»։

***

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հոկտեմբերի 25-ին հայտարարել էր, որ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հերթական եռակողմ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին հրավիրել է Ռուսաստան։

Մեկնաբանել