Շարունակվում է սիրիացի բարձրաստիճան զինվորականների փախուստը Թուրքիա

Այսօր Սիրիայից Թուրքիայի Հաթայ նահանգի Ռեյհանլը և Յայլադաղ շրջաններ է տեղափոխվել մոտ 1,9 հազ. փախստական, այդ թվում` բարձրաստիճան զիվորականներ, հաղորդում է թուրքական Anadolu-ն:

Թուրքական սահմանն անցած սիրիացիների թվում եղել են սիրիական բանակի 1 գեներալ, 4 գնդապետ, 1 փոխգնդապետ, 4 կապիտան, 1 ավագ լեյտենանտ, 2 ավագ սերժանտ:

Հիշեցնենք, որ սիրիացի փախստականների թիվը Թուրքիայում ավելի քան 60 հազ. է:

Մեկնաբանել