Ադրբեջանն Արցախում խախտել է հրադադարը. ՊԲ երկու զինծառայող է վիրավորվել

Նոյեմբերի 28-ին Ադրբեջանի ԶՈՒ-ն արևմտյան ուղղությամբ խախտել է հրադադարը՝ կիրառելով հրաձգային զինատեսակներ և ՀԱՆ-17 նռնականետ, հայտնում է Արցախի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը՝ հավելելով, որ հակառակորդի կողմից հրադադարի խախտման հետևանքով վիրավորում են ստացել ՊԲ զինծառայողներ Հ. Ա.-ն և Մ. Վ.-ն։

«Հրադադարի խախտման մասին հաղորդվել է ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը։ Ժամը 18:00-ի դրությամբ իրավիճակը շփման գծում հարաբերականորեն կայուն է»,- նշված է հաղորդագրությունում։

Մեկնաբանել