Կառավարությունը 62 միլիոն դրամ կուղղի ԲԴԽ նախագահի ու անդամների հավելավճարներին

Կառավարությունը նախատեսում է Բարձրագույն դատական խորհրդի (ԲԴԽ) նախագահի և անդամների համար հավելավճարներ սահմանել 2023-ից։ Այդ մասին տեղեկանում ենք կառավարության դեկտեմբերի 1-ի նիստի օրակարգից։

Ըստ որոշման հիմնավորման՝ քանի որ օրենքով Վճռաբեկ դատարանի դատավորների համար նախատեսված է պաշտոնային դրույքաչափի 50 տոկոսի չափով հավելում, նույն մոտեցումը պետք է կիրառվի նաև ԲԴԽ անդամների ու նախագահի դեպքում։ Կառավարությունն առաջարկում է ԲԴԽ նախագահի ու անդամների հավելումների վճարման համար հաջորդ տարի հատկացնել 62 միլիոն դրամ։

Ըստ բացվածքի՝ ԲԴԽ նախագահի դեպքում ամսական հավելումը կկազմի 665 000 դրամ, իսկ ԲԴԽ անդամի դեպքում՝ մոտ 500 000 դրամ։

Մեկնաբանել