Վերջին շաբաթում հաստատվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք, գրանցվել է 2 մահ

Վերջին մեկ շաբաթում Հայաստանում կատարվել է 2 386 թեստավորում, որից հաստատվել է կորոնավիրուսի 91 նոր դեպք։ Այս մասին հայտնում է առողջապահության նախարարությունը։

Դրական է եղել կատարված թեստերի 3,8 տոկոսը։

Նույն ժամանակահատվածում առողջացել է 113 մարդ, արձանագրվել է մահվան 2 դեպք։

Այս պահին փաստացի բուժում է ստանում 283 քաղաքացի։

Մեկնաբանել