Կառավարությունը 226 մլն դրամ կհատկացնի դատապարտյալներին տեղափոխող մեքենաներ գնելու համար

Կառավարությունը 226 միլիոն դրամ կտրամադրի հատուկ նշանակության մեքենաների ձեռքբերման համար, որը նախատեսվում է օգտագործել քրեակատարողական ծառայություններում պահվող անձանց տեղից-տեղ տեղափոխելու նպատակով։ Համապատասխան հարցը ներառված է կառավարության դեկտեմբերի 15-ի նիստի օրակարգում։

Աջակցել մեզ

«Դատապարտյալներին քրեական վարույթն իրականացնող մարմինների գտնվելու և դատավարական գործողությունների կատարման վայրեր փոխադրելու և այդ վայրերում նույն դատապարտյալների պահպանությունն ապահովելու գործառույթն առաջիկայում ոստիկանությունից տեղափոխվելու է քրեակատարողական ծառայություն: Հաշվի առնելով նշված հանգամանքը՝ Արդարադատության նախարարության քրեակատարողական ծառայությանն անհրաժեշտ է ձեռքբերել թվով 10 հատ հատուկ նշանակության ավտոմեքենաներ»,- նշված է որոշման հիմնավորումներում։

Մեքենաների մատակարարումը ինչև տարվա վերջ իրականացնելու է «Կարկոմավտո» ընկերությունը։

«Կարկոմավտո»-ն պատկանում է Աշոտ և Կարեն Շախմուրադյաններին, Կարեն Շախմուրադյանը նաև պատգամավոր է եղել ՀՅԴ խմբակցության կազմում։

Մեկնաբանել