ԱԱԾ-ում կներդրվի ատեստավորման համակարգ

Ազգային անվտանգության ծառայությունում կներդրվի ատեստավորման համակարգ, որի արդյունքում ծառայողների աշխատավարձերը կբարձրացվեն։

Իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում ներկայացված փաթեթով ԱԱԾ-ն առաջարկում է ներդնել ազգային անվտանգության մար­­մին­նե­րում պե­տական սահմանի պահպանության, օպերատիվ-հետախուզական գոր­ծու­­­նեու­թյան իրակա­նաց­ման, հատուկ առաջադրանքների կատարման, պլանավորման կամ վե­­րահսկման գոր­ծա­ռույթ­ներ ունեցող պաշտոններ զբաղեցնող ծառա­յող­նե­րի ատես­տա­­վոր­ման համակարգ, որի արդյունքներով համապատասխան ծառայողների համար կհաշվարկվի հա­­վե­լավճար։

Ատեստավորումը լինելու է պարտադիր, իսկ այն չհանձնած ծա­ռայողը նոր ատես­տա­վորում անց­նելու համար մեկ տարվա ընթացքում կկարողանա դիմել ոչ ավելի, քան երկու անգամ։

«Երկրորդ անգամ նոր ատեստա­վո­րման արդյունքներով հա­վե­լավճար ստա­նա­լու իրավունք ձեռք չբերած ծա­ռայողները, կա­զ­ատ­­­վեն զբաղեցրած պաշ­տոնից և կթողնվեն կադրերի տրամադրության տակ մինչև 2 ամիս ժամկետով: Նշված ծառայողներին 2 ամսվա ընթացքում կառաջարկվի նրա կրթու­թյանը և նախկինում զբաղեցրած պաշտոնի խմբին կամ դրանից մեկ աստիճան ցածր խմբին համապատասխանող պաշտոն, իսկ տվյալ պաշտոնին նշանակվելու համաձայն չլինելու դեպ­քում, կադ­րերի տրա­մադ­րու­թյան տակ գտնվելու սահ­ման­ված ժամկետը լրանալուց հետո՝ ծառայողն օրենքով սահմանված կարգով կարձակ­վի ծառայությունից»,- ասված է նախագծում։

Ծառայողները, որոնց համար ատեստավորման արդյունք­նե­րով հաշ­վարկ­վել է հավ­ե­լա­վճար, կվճարվեն 3 տարի ժամկետով, իսկ հավելավճարի վճարումը շա­րու­նակ­վելու հա­մար՝ ծառայողը ստիպված կլինի անցնել նոր ատեստավորում:

«Նախագծի ընդունման արդյունքում կապահովվի պատշաճ մասնագիտական պատրաստվածություն, միաժամանակ, բարձրացնելով համա­պա­տաս­­խան ստորաբաժանումների ծառայողների աշխատավարձերը: Բացի այդ կմեծանա հա­մա­­­պա­տաս­խան ստո­րա­բա­ժա­նում­ներում ծառայության անցնելու գրավչությունն ու շա­հագրգռվա­­­­ծու­թյունը, ինչի արդյունքում վերջիններս կհա­մալրվեն բանիմաց կադրերով»,- նշված է հիմնավորումներում։

Նա­խա­գծի ընդու­նու­մը, ըստ ԱԱԾ-ի՝ պայ­մա­նավորված է նաև այն հանգամանքով, որ ազգային անվտան­գության ծառայության սահմանապահ զոր­քերը փու­լային տարբերակով պաշտպանության նախարա­րու­թյու­նից ընդունելու են հայ-ադրբե­ջա­նա­կան պե­տական ամբողջ սահմանի պահպանությունը։

«Սահմանապահ զորքերում անհրա­ժեշտ է իրականացնել բարեփոխումներ, այդ թվում՝ սահ­մա­­նա­­պահ զորքերի անձնակազմի թվի ավելացում՝ հաշվի առնելով այն հան­գա­ման­քը, որ ԱԱԾ սահմանապահ զորքերը փուլային տար­բե­րակով պաշտ­պա­նության նախարա­րու­թյու­նից ընդունելու են հայ-ադրբե­ջա­նական պետական ամ­բողջ սահ­մա­նի պահ­պա­նու­թյունը: Հրամայական է ԱԱԾ-ն համալրել որակյալ կադրերով՝ գրավիչ դարձ­նե­լով ծառայությունն ազ­գային անվտան­գության մարմիններում, ինչպես նաև կան­խել կադրերի ար­տա­հոսքը համակարգից՝ ծառայողների հա­մար նա­խա­տե­սելով լրացուցիչ սոցիալական երաշխիքներ»,- ասցված է նախագծում։

Մեկնաբանել