Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ունեն էսկալացիա ստեղծելու նպատակ․ Փաշինյան

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարություններն ունեն պրովոկացիոն բնույթ և էսկալացիա ստեղծելու նպատակ են հետապնդում․ հունվարի 18-ին Ազգային ժողովում պատգամավորների հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Ալիևի վերջին հայտարարություններին։

«Պրահայի պայմանավորվածությունների հիման վրա մենք պատրաստ ենք գնալ խաղաղության պայմանագրի ստորագրմանը, բայց այդ հայտարարությունները հակասում են ձեռք բերված պայմանավորվածություններին»,-հայտարարեց Փաշինյանը։

Վերջինս նաև ասաց՝ ակնհայտ է, որ Լաչինի միջանցքի շրջափակումն ու Ադրբեջանից հնչող ագրեսիվ հայտարարությունները խոչընդոտ են խաղաղության գործընթացի համար. «Բայց հարց՝ ո՞վ է ասել, որ դա չէ Ադրբեջանի ուզածն ու Ադրբեջանի հեռահար նպատակը»,- հարցադրում արեց Նիկոլ Փաշինյանը։

Մեկնաբանել