Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է Երևանում և Գյումրիում․ ԱԻՆ

Ժամը 14:24-ին Թուրքիայում գրանցված երկրաշարժը զգացվել է նաև Երևանում 3 բալ, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում` 3-4 բալ ուժգնությամբ, հայտնում է Հայաստանի արտակարգ իրավիճակների նախարարությունը։

«Փետրվարի 6-ին, ժամը՝ 14:24-ին ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից Թուրքիայի Քահրամանմարաշ քաղաքից 60 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 7․7 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 10-11 բալ»,- ասված է հաղորդագրությունում։

***

Փետրվարի 6-ի առավոտյան թուրք-սիրիական սահմանին 7,4 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել, որին հաջորդել է առնվազն վեց հետցնցում։

Ժամը 14:00-ի դրությամբ երկրաշարժի հետևանքով Թուրքիայում զոհվել է առնվազն 912 մարդ, վիրավորվել՝ 5 385-ը։ Սիրիայում զոհերի թիվը մոտ 390 է, իսկ վիրավորները` ավելի քան 600։

Երևանի ժամանակով ժամը 14։24-ին Թուրքիայի կենտրոնական հատվածում 7,7 մագնիտուդ ուժգնությամբ նոր երկրաշարժ է գրանցվել:

Մեկնաբանել