Խաղաղությունը՝ Ջերմուկի, Գորիսի, Բերդի և Վանաձորի բնակիչների անկյունից

Փետրվարի 4-ին Աղվերանում տեղի ունեցավ քննարկում Ջերմուկի, Գորիսի, Բերդի և Վանաձորի բնակիչների մասնակցությամբ։ Գլխավոր թեման այն էր, թե ինչպես են Հայաստանի տարբեր վայրերի քաղաքացիները տեսնում հետպատերազմյան երկրի ապագան և խաղաղության հնարավորությունները։ Մասնակիցներն անդրադարձան անգամ անկախության շրջանի սխալներին ու դասերին։

Միջոցառումը կազմակերպվել էր Միացյալ Թագավորության կառավարության «Հակամարտությունների, կայունության և անվտանգության հիմնադրամի» աջակցությամբ։ Քննարկումը «Ներգրավելով հայաստանյան հասարակությունը և կառավարությունը անվտանգ տարածաշրջանի ձևավորման մեջ» ծրագրի շրջանակում վերջին սեմինարն էր։