Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարարի հետ

Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած աշխատանքային այցի շրջանակում պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հանդիպել է ԱՄԷ պաշտպանության պետնախարար Մոհամմադ Ահմադ ալ Բովարդիի հետ, հայտնում են Հայաստանի պաշտպանության նախարությունից։

Ըստ հաղորդագրության՝ հանդիպմանը քննարկվել են Հայաստանի և ԱՄԷ միջև ռազմական և ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները:

Հանդիպման ավարտին Սուրեն Պապիկյանը ԱՄԷ պաշտպանության պետնախարարին հրավիրել է Հայաստան։

Մեկնաբանել