Հայաստանն Ադրբեջանին է փոխանցել սահմանազատման աշխատանքների կանոնակարգման նախագիծ․ Փաշինյան

Հայաստանը խաղաղության պայմանագրի իր առաջարկների վերաբերյալ Ադրբեջանից արձագանք դեռ չի ստացել։ Մարտի 1-ին խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ այդ մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Արձագանքի ձևավորումը տևում է որոշակի ժամանակ ու որոշակի ժամանակից հետո ինչ-որ արձագանք կլինի։ Այս ընթացքում եղել է խաղաղության պայմանագրի շուրջ աշխատանքի 3 շրջափուլ՝ նրանք են առաջարկներ ներկայացրել, մենք ենք արձագանքել և այդպես երեք անգամ»,- ասաց նա։

Փաշինյանը նաև տեղեկացրեց, որ վերջերս հայկական կողմը Ադրբեջանին է փոխանցել սահմանների սահմանագծման հանձնաժողովների աշխատանքների կանոնակարգման նախագիծ ու այդ շրջանակում ևս Հայաստանն արձագանքի է սպասում։

Մեկնաբանել