Արցախ․ Մետաքսկոմբինատը կանգնել է, աշխատակիցները՝ պարապուրդի մատնվել

Արցախի խոշոր ձեռնարկություններից մեկը՝ ավելի քան 300 աշխատատեղ ապահովող Ստեփանակերտի Մետաքսկոմբինատը, չի գործում շրջափակման պատճառով։ Կոմբինատի շենքում գործում էին մի շարք բիզնեսներ, այդ թվում՝ կարի երեք արտադրամաս, թելի գործարան ու գորգագործարան։ Այժմ բոլորը փակ են։ Հումք չկա աշխատելու համար, իսկ պատրաստի արտադրանքն անհնար է արտահանել։ Շրջափակումի վերացումից հետո էլ են խնդիրներ լինելու, քանի որ չեն կարողացել մասնակցել Հայաստանի պետական մրցույթներին։

Մեկնաբանել