«Վրացական երազանքը» հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը

Վրաստանի իշխող ուժը՝ «Վրացական երազանքը», բողոքի ալիքով պայմանավորված՝ որոշում է ընդունել խորհրդարանից հետ կանչել օտարերկրյա գործակալների մասին աղմկահարույց օրինագիծը, հայտնում է «Սպուտնիկի» վրացական ծառայությունը՝ հղում անելով օրինագծի հեղինակ «Ժողովրդի ուժը» շարժումը։

Հայտարարությունում ասված է, որ օրինագիծը հակասական կարծիքներ է առաջացրել, քանի որ «ստի մեքենան» նախաձեռնությունը ներկայացրել է բացասական լույսի ներքո և մոլորեցրել է հանրությանը։

«Օրինագծին տվել են «ռուսական օրենք» կեղծ պիտակը, իսկ դրա ընդունումն առաջին ընթերցմամբ ներկայացրել այնպես, կարծես երկիրը շեղվել է եվրոպական ուղեգծից․․․ Որպես իշխող ուժ, որը պատասխանատու է հասարակության յուրաքանչյուր անդամի առաջ, մենք որոշում ենք ընդունել առանց համոզելու հետ կանչել օրինագիծը, որին աջակցել ենք», – հայտարարել է Վրաստանի իշխող ուժը և հավելել, որ ամենակարևորը երկրի խաղաղությունը, անդորրն ու տնտեսական զարգացումը պահպանելն է։

Մեկնաբանել