81-ամյա Բերնի Էքլսթոունը կրկին ամուսնացել է

Ֆորմուլա 1-ի փրոմոութեր 81-ամյա Բերնի Էքլսթոունն ամուսնացել է երրորդ անգամ։ Հիշեցնենք, որ հենց Էքլսթոունին է պատկանում ամենահեղինակավոր ավտոմրցաշարի կոմերցիոն իրավունքները մեծ մասը։
Բերնիի ընտրյալը բրազիլուհի Ֆաբիանա Ֆլոսին է։ Նրանց ամուսնության արարողակարգը տեղի է ունեցել Շվեյցարիայում՝ հույժ գաղտնի պայմաններում։ Այս մասին հաղորդում է The Daily Mail-ը։
Մինչ այս զույգը երեք տարի շարունակ հայտնվում էր միասին Ֆորմուլա 1-ի ավտոմրցարշավների ժամանակ, իսկ այս տարվա ապրիլին հայտարարել էր նշանադրության մասին։
Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել