- Վրաստանը հետ է կանչել «Օտարերկրյա ազդեցության թափանցիկության մասին» օրենքի նախագիծը
- Ղարիբաշվիլիի պնդմամբ՝ ցույցերի հետևում Սաակաշվիլիի կուսակցությունն է
- Կիևն ու Թբիլիսին նոր մեղադրանքներ են փոխանակել
Credits: Ruptly
Credits: Ruptly
Արցախից տեղահանված Ռաիսա Ավագիմյանը ամուսնուն կորցրել է Ստեփանակերտում 2023-ի սեպտեմբերի 25-ի բենզինի պահեստի պայթյունի պատճառով։ Պայթյունից հետո օրեր շարունակ հարազատները փնտրում էին նրան թե՛ հիվանդանոցում, թե՛ պայթյունի վայրում, բայց ապարդյուն։ Միայն քառասուն օր անց ԴՆԹ թեստով հաջողվել է նրա մարմինը նույնականացնել։ Ամուսնու՝ Գրիգորիի մահից յոթ ամիս անց ծնվել է նրանց առաջնեկը՝ Գոհարը. հղիությունը սեպտեմբերի 18-ին էր հաստատվել՝ պատերազմից մեկ օր առաջ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Արման Բոշյանը նշանակվել է արտաքին հետախուզության ծառայության պետի տեղակալ: Բոշյանը եղել 7-րդ գումարման պատգամավոր՝ «Իմ քայլը» խմբակցությունից։ Վարչապետի 2023-ի հոկտեմբերի 4-ի որոշմամբ Արտաքին հետախուզության ծառայության պետ էր նշանակվել մարդու իրավունքների նախկին պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը։ Արտաքին հետախուզության նորաստեղծ ծառայության մասին ավելի մանրամասն՝ այստեղ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Իրան, հայտնում են կառավարությունից։ «Վարչապետը Թեհրանում կմասնակցի Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցողների հարգանքի տուրքի և ցավակցություն հայտնելու պաշտոնական միջոցառմանը»,- ասված է հաղորդագրությունում։ Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվել է մայիսի 19-ին։ Նրան ու ևս ութ անձի տեղափոխող ուղղաթիռը վթարի է ենթարկվել Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում, ըստ ամենայնի, վատ եղանակի պատճառով: Վթարի հետևանքով մահացել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։ Ռայիսին վերադառնում էր Ադրբեջանի հետ սահմանին՝ Արաքս գետի վրա ամբարտակի բացման արարողությունից, որին մասնակցել էր նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Իրանի նախագահի և մյուս պաշտոնյաների հիշատակի […]
Լուիզա Մչեդիշվիլի, OC Media Memorial իրավապաշտպան խումբը հայտնել է, որ Չեչնիայի իշխանությունները առևանգել են 80-90 մարդու այն բանից հետո, երբ մի տղամարդ այրել է Կադիրովների խորհրդանիշներով պատկերապատված մեքենան: Խումբը հայտնել է, որ առևանգվածները կապված են կամ առնչություն ունեն մի տղամարդու հետ, որը մեղադրվում է Dustum պետհամարանիշով ավտոմեքենան այրելու մեջ, պետհամարանիշ, որը նախկինում օգտագործել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովը և ներկայում օգտագործում է նրա որդին՝ Ադամ Կադիրովը: Չեչենական տելեգրամյան ընդդիմադիր 1ADAT ալիքը տարածել է կադրեր ենթադրաբար մայիսի 6-ին տեղի ունեցած միջադեպից, որտեղ երևում է, թե ինչպես է տղամարդը նավթ ցողում «Dustum» պետհամարանիշով և «K13» պատկերագրությամբ մեքենայի վրա, ապա այրում այն: K13-ը […]
Մկրտիչ Կարապետյան Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 21-ին խորհրդարանի ամբիոնից հայտարարեց՝ «եկել է ժամանակը, որ քննարկենք ու հասկանանք, թե այն հարկային պարտավորությունները, որ բոլորի համար առկա են, եկեղեցու հանդեպ ինչու դա չի կիրառվում»։ «Ես ուզում եմ հասկանալ՝ ինչու իրենք պիտի հարկ չվճարեն, ու օրենսդրական առումով պետք է վերնայենք, թե եկեղեցականը, ում թաթիկը համբուրում են, ինչո՞վ է բարձր գործարարից, ով հարկ է վճարում»,- ասել է Սիմոնյանը՝ եկեղեցու հոգևորականներին համեմատելով գործարարների հետ։ Սիմոնյանի հայտարարություններին արդեն արձագանքել են Սուրբ Էջմիածնից՝ այն անվանելով սուտ։ «Եթե խոսելուց առաջ չի ստացվում, գեթ պետք է փորձել դրանից հետո մտածել: Նույնիսկ այդ դեպքում դժվար չէր լինի տեղեկանալ, […]
Հնդկաստանում միայն վերջին տարում կառուցվել է 5300 կմ երկաթուղային ցանց, իսկ անցած տասը տարում՝ 31 000 կմ երկաթուղի, որը հավասար է Գերմանիայի երկաթուղային ողջ ցանցին։ Այս մասին հայտնել է Հնդկաստանի երկաթուղիների, կապի և ՏՏ հարցերով նախարար Աշվինի Վայշնաուն։ Ինչպես հաղորդում է հնդկական NDTV-ն, Վայշնաուն Մումբայում կայացած միջոցառմանը ներկայացրել է Հնդկաստանում երկաթուղու զարգացման ռազմավարական ծրագիրը վարչապետ Նարենդրա Մոդիի կառավարման տասը տարիներին։ Նախարարը նշել է, որ նախկինում երկաթուղու նկատմամբ մոտեցումը եղել է որպես «կթու կովի», մինչդեռ այժմ այն դարձել է վերափոխումների շարժիչը։ «Այսօր երկրում օրական 4 կմ երկաթուղի է կառուցվում։ Միայն վերջին ֆինանսական տարում մենք կառուցել ենք 5300 կմ երկաթուղային ցանց, որը […]
Ամերիկյան Stratfor վերլուծական կենտրոնը կանխատեսում է հրապարակել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի մահից հետո այդ երկրում հնարավոր զարգացումների մասին։ Հոդվածը թարգմանաբար՝ ստորև։ Իրանի նախագահի մահն էականորեն չի ազդի Իրանի տարածաշրջանային ռազմավարության վրա, բայց կմեծացնի անորոշությունը երկրի Գերագույն առաջնորդի մոտալուտ իրավահաջորդության շուրջ, ինչը կարող է հանգեցնել կոշտ ներքին և արտաքին քաղաքականության ավելի տևական դիրքորոշման: Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսին զոհվեց մայիսի 19-ին, երբ նրան ու ևս ութ անձի տեղափոխող ուղղաթիռը վթարի ենթարկվեց Իրանի հյուսիսարևմտյան Արևելյան Ադրբեջան նահանգում, ըստ ամենայնի, վատ եղանակի պատճառով: Վթարի հետևանքով մահացել է նաև Իրանի արտգործնախարար Հոսեյն Ամիրաբդոլլահիանը։ Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին մայիսի 20-ին հնգօրյա սուգ հայտարարեց Ռայիսիի մահից […]
Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck 2020-ի հունիսին Հայաստանում գրանցված ավիափոխադրողներն ընդգրկվեցին Եվրամիության ավիացիոն «սև ցուցակում», ինչը նշանակում է, որ Հայաստանում գրանցված ավիափոխադրողները չեն կարող կոմերցիոն թռիչքներ իրականացնել դեպի ԵՄ երկրներ։ #CivilNetCheck-ը փորձել է հասկանալ՝ չորս տարի անց ինչ փոփոխություններ են եղել այս ոլորտում, և որքան ժամանակ է պահանջվել այլ երկրներից ԵՄ ավիացիոն «սև ցուցակից» դուրս գալու համար։ Ինչպե՞ս Հայաստանը հայտնվեց ԵՄ ավիացիոն «սև ցուցակում» Եվրոպական օդային տարածքը հնարավորինս անվտանգ դարձնելու և անապահով ինքնաթիռների մուտքը ԵՄ տարածք կանխելու համար Eurocontrol-ը (Օդային նավիգացիայի անվտանգության եվրոպական կազմակերպություն) 2016-ին նոր համակարգ ներդրեց։ Այսպիսով, 2016-ից երրորդ երկրի օպերատորները (TCO, “third country operator authorisation”) ԵՄ օդային տարածքում կոմերցիոն […]