2020-ի պարտությունից դաս չենք քաղել․ պահեստազորի փոխգնդապետ

Արցախի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի ռազմահայրենասիրության հարցերով տեղակալ Իվան Պողոսյանը ՍիվիլՆեթի Հայկ Ղազարյանի հետ զրուցում է 2020-ի պատերազմում պարտության պատճառների մասին։

Իվան Պողոսյանը խոսում է նաև Քրիստափոր Իվանյանի ժառանգության, բանակ ներթափանցած կիսագողական հասկացությունների, նախաբանակային կրթության, առաջին և երկրորդ պատերազմների տարբերության, 44-օրյա պատերազմում անօդաչուների դերի և անվտանգության ոլորտում անելիքների մասին։ Պողոսյանը ցավով է ասում, որ պարտությունը մեզ ոչինչ չի սովորեցրել։

Փոխգնդապետ Պողոսյանը Արցախյան ազատամարտի մասնակից է, 1994-1995 թթ. եղել է Հորադիզում տեղակայված 97-րդ առանձին մոտոհրաձգային բրիգադի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Քրիստափոր Իվանյանի տեղակալը, հետագայում լեգենդար հրամանատարի մասին գրել է «Հայկական քայլերգ» գիրքը։

Մեկնաբանել