ԱՄՆ-ը մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի կապակցությամբ

ԱՄՆ պետքարտուղարի օգնական Քերըն Դոնֆրիդը Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հեռախոսազրույցում մտահոգություն է հայտնել Ադրբեջանի ռազմական տեղաշարժերի առնչությամբ, մարտի 27-ի ճեպազրույցում հայտնել է ԱՄՆ Պետքարտուղարության խոսնակի տեղակալ Վեդանտ Պատելը։

Վերջինիս տեղեկացմամբ՝ օգնականը ընդգծել է ԱՄՆ-ի հանձնառությունը Հայաստանի ու Ադրբեջանի միջև խաղաղ բանակցություններին և նշել, որ ուղիղ երկխոսությունը տևական խաղաղության հասնելու հարցում առանցքային դեր ունի։

Մեկնաբանել