Ֆրանսիայի արտգործնախարարը կայցելի Հայաստան

Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Կատրին Կոլոնան կայցելի Հայաստան, հաղորդում է Ֆրանսիայի ԱԳՆ-ն։

Ֆրանսիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարի այցը տարածաշրջանային է, ապրիլի 26-28-ը Կատրին Կոլոնան կլինի Ադրբեջանում, Հայաստանում և Վրաստանում։

Հաղորդագրությունում նշվում է, որ այցը կվերահաստատի Ֆրանսիայի հանձնառությունը՝ աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցություններին՝ հանուն արդար և տևական խաղաղության։

Հայաստանում Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարը կհանդիպի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հետ։ Կոլոնան կայցելի ԵՄ դիտորդական առաքելության՝ Ջերմուկ քաղաքում գտնվող կենտրոնակայան։

Մեկնաբանել