Աշխատանքային օրենսգիրքը գրեթե հիմնովին փոխվում է

ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ՝-ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ-ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ

Մայիսի 3-ին Ազգային ժողովը երկրորդ ընթերցմամբ ու ամբողջությամբ ընդունեց ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ նախագիծը։

Կառավարությունն առաջարկում է աշխատողի հետ պայամանագրի լուծման, արձակուրդայինների, կենսաթոշակային տարիքի և այլ դրույթների վերաբերյալ փոփոխություններ։Աշխատանքային օրենսգրքի 266 հոդվածներից փոխվում է 122-ը։ Նախագիծն առաջարկում է.

  • Հանել կենսաթոշակային տարիքը լրանալու կապակցությամբ աշխատանքային պայմանագրի լուծման հիմքը,
  • Հաստիքների կրճատման դեպքում սահմանել աշխատանքում մնալու նախապատվության իրավունքը՝ կոնկրետ խմբերում ընդգրկված անձանց համար,
  • Սահմանել՝ եթե աշխատողը երկուսուկես տարի անընդմեջ հրաժարվում է իրեն հասանելիք ամենամյա արձակուրդից, գործատուն կարող է առանց աշխատողի դիմումի տրամադրել արձակուրդ,
  • Վերանայել աշխատողի նկատմամբ վստահությունը կորցնելու պատճառով աշխատանքային պայմանագրի լուծման հիմքերը,
  • Հստակեցնել մինչև 18 տարեկան անձանց աշխատանքին առնչվող կարգավորումները,
  • Վերանայել երեխային կրծքով կերակրող կանանց առնչվող կարգավորումները։

Մեկնաբանել