Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման հետևանքով 14 երեխա ընդունվել է հիվանդանոց

Ոստիկանությունը հաղորդում է, որ Արտաշատի մանկապարտեզներից մեկում սննդային թունավորման դեպք է եղել, հիվանդանոց է ընդունվել 14 երեխա:

«Մայիսի 18-ին, ժամը 22.35-ին, ոստիկանության Արտաշատի բաժին «Արտաշատ» բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ թունավորում չճշտված ախտորոշմամբ 14 երեխա է հիվանդանոց ընդունվել: Պարզվել է, որ երեխաները Արտաշատի մանկապարտեզներից մեկի սաներն են, տուն վերադառնալուց հետո նրանց մոտ սննդային թունավորման ախտանիշներ են հայտնաբերվել, և նրանք տեղափոխվել են հիվանդանոց»,- ասված է հաղորդագրությունում։

Ոստիկանությունից նշում են, որ դեպքի հանգամանքները պարզվում են:

Մեկնաբանել