Այս շաբաթ հակառակորդի կողմից` հրադադարի ռեժիմի 300 խախտում

Օգոստոսի 26-ից սեպտեմբերի 1-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում թշնամին հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է շուրջ 300 անգամ, որի ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 1500 կրակոց:

Պաշտպանության բանակի առաջապահ զորամասերը հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և մարտագծի ողջ երկարությամբ վստահորեն իրականացրել մարտական դիրքերի պաշտպանություն: