Սիրիայի վնասները $36 մլրդ են. վերականգնման համար $200 մլրդ է անհրաժեշտ

Սիրիական ճգնաժամի սկզբից մինչ օրս երկրի նյութական վնասները գնահատվում են մոտավորապես $36,5 մլրդ, հաղորդում է Լոնդոնում լույս տեսնող արաբական «Ալ Հայաթ» պարբերականը:

Պարբերականում հրապարակված ուսումնասիրության հիմքում Սիրիայի կենտրոնական վիճակագրական գրասենյակի տրամադրած տվյալներն են: Դամասկոսի արվարձանի նահանգը կրել է ամենամեծ վնասները՝ մոտ $12 մլն, Հոմսի նահանգը՝ $9,5 մլն, Համայի նահանգը՝ $3,6 մլն, Իդլիբինը՝ մոտ $3 մլն, Դեր Զորինը՝  $2,4 մլն, Դարաայինը՝ $2,3 մլն, Հալեպինը՝ $2,2 մլն, Հասաքեինը՝ $783 հազ., իսկ Լաթաքիայինը՝ ամենաքիչը՝ մոտ $122 հազ.: Այս ցուցանիշներից բացի՝ միլիարդավոր դոլարի այլ վնասներ են արձանագրվել, որի պատճառով դադարել են գործել որոշ ծառայություններ և ոլորտներ, ինչպես զբոսաշրջությունը, արտահանումը, արդյունաբերությունը, տրանսֆերները և այլն:

Նշենք, որ Սիրիայի տրանսֆերները 2009թ. կազմել են $2 մլրդ, զբոսաշրջության ոլորտի եկամուտները՝ $9 մլրդ:

Ուսումնասիրությունում նշվում է, որ սրանք բավական համեստ ցուցանիշներ են, իսկ Սիրիայի վերակառուցման և իրավիճակի բարելավման համար ավելի քան $200 մլրդ է անհրաժեշտ: