Սերգեյ Մովսեսյանը Հայաստանին ևս մեկ քայլով մոտեցրեց օլիմպիական 3-րդ ոսկուն

Ստամբուլում ընթացող Շախմատի համաշխարհային օլիմպիադայի վերջին տուրի Հունգարիա – Հայաստան մրցավեճի հաշիվը դարձավ 1:2: Հայաստանի հավաքականին առաջ մղեց Սերգեյ Մովսեսյանը, ով 2-րդ խաղատախտակի վրա սպիտակներով պարտության մատնեց Զոլտան Ալմասիին: Հայաստանի 2-րդ ուժեղագույն գրոսմայստերից 49 քայլ պահանջվեց մրցակցի դիմադրությունը կոտրելու համար: Յուդիթ Պոլգար – Վլադիմիր Հակոբյան պարտիան դեռ չի ավարտվել:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Լևոն Արոնյանը ոչ-ոքի է խաղացել Պետեր Լեկոյի հետ, իսկ Գաբրիել Սարգսյանը միավորը կիսել է Ֆերենց Բերքեշի հետ:

Զուգահեռաբար ընթացող հանդիպումներում Ռուսաստանը 2:1 հաշվով հաղթում է Գերմանիային, իսկ Չինաստանը 0.5:1.5 հաշվով զիջում է Ուկրաինային, ինչը նշանակում է, որ Հայաստանին օլիմպիական 3-րդ ոսկուց ընդամենը կես քայլ է բաժանում: Չեմպիոնին որոշելիս հաշվի կառնվեն նաև լրացուցիչ ցուցանիշները։ Այնպես որ, պետք է սպասել արդյունքների պաշտոնական հրապարակմանը։

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել