Բարսելոնան և Ռեալն այլ մոլորակից են. Ադրիանո Գալիանի

«Միլանի» փոխնախագահ Ադրիանո Գալիանին հայտարարել է, որ իր թիմը Չեմպիոնների լիգայում չի կարող մրցակցել «Բարսելոնայի» և «Ռեալի» հետ, ինչպես նաև հույս է հայտնել, որ Պատոն շուտ կվերադառնա շարք:

«Իտալիայում «Միլանը» կարող է հաղթել ցանկացած մրցակցի, սակայն Եվրոպայում այլ վիճակ է: «Բարսելոնան» և «Ռեալն» այլ մոլորակից են:
Պատոյի վերականգնումը շատ լավ է ընթանում: Սպասում ենք նրան մոտակա ժամանակներում», – Գալիանիի խոսքերը մեջբերում է Corriere dello Sport-ը:

Նշենք, որ շաբաթ օրը «Միլանը» Իտալիայի առաջնության շրջանակներում կհանդիպի «Ատալանտայի» հետ:

Մարզական գործընկեր` SportArmenia.com

Մեկնաբանել