Գվինեթ Փելթրոուն ամենագեղեցիկ հագնվող աստղն է. People

People ամերիկյան հեղինակավոր ամսագիրը հրապարակել է ամենագեղեցիկ հագնվող կանանց ցանկը, որի մեջ մտել է տասը աստղ:

Ամսագրի խմբագիրների կարծիքով՝ ամենագեղեցիկ հագնվող աստղը 39-ամյա բրիտանացի դերասանուհի Գվինեթ Փելթրոուն է: «Սիրահարված Շեքսպիրը» ֆիլմում «Կնոջ լավագույն դերի» համար «Օսկարի» արժանացած դերասանուհին անկրկնելի է կարմիր գորգերի վրա և մշտապես հանդես է գալիս անսպասելի, միաժամանակ՝ նրբաոճ կերպարներով, գրում է People-ը:

Երկրորդ տեղում է արքայազն Ուիլյամի կինը՝ Քեյթ Միդլթոնը, որն արդեն երրորդ անգամ է ընդգրկվում ամենագեղեցիկ հագնվող կանանց ցուցակում:

People-ի ցանկն ամբողջությամբ այսպիսին է.

  1. Գվինեթ Փելթրոու
  2. Քեյթ Միդլթոն
  3. Էմմա Սթոուն
  4. Քիմ Քարդաշյան
  5. Միրանդա Քեր
  6. Ռիզ Ուիզերսփուն
  7. Ռիհաննա
  8. Ջեսիկա Ալբա
  9. Դիանա Կրյուգեր
  10. Ջենիֆեր Լոուրենս

2011-ին People ամսագրի վերոհիշյալ վարկանիշի առաջատարն էր դերասանուհի Բլեյք Լայվլին, իսկ 2010-ին՝ դերասանուհի Ջենիֆեր Էնիսթոնը: