Օլմերտի կոռուպցիոն գործն ավարտվեց պայմանական ժամկետով

Երուսաղեմում դատարանը վճիռ է կայացրել Իսրայելի նախկին վարչապետ, կոռուպցիայի մեջ մեղադրվող Էհուդ Օլմերտի նկատմամբ, հաղորդում է AP-ն։

Քաղաքական գործչին պարտավորեցրել են վճարել 73 հազ․ շեկելի ($18,6 հազ․) տուգանք և դատապարտել են պայմանական մեկ տարվա ազատազրկման։ Հետագայում Օլմերտը կարող է վերադառնալ քաղաքական գործունեության, քանի որ իրական ժամկետ չի ստացել։

Էհուդ Բարաքի կոռուպցիոն գործի լսումներն ավարտվել էին հուլիսին։ Դատարանը նրան մեղավոր էր ճանաչել շահերի բախումում, սակայն արդարացրել էր մեղադրանքի երկու այլ կետերով՝ լիազորությունների չարաշահում և կաշառքի ստացում նախընտրական արշավի ընթացքում։

Դատավորն ապացուցված էր համարել հետաքննության պնդումները, որ զբաղեցնելով արդյունաբերության, առևտրի և աշխատանքի նախարարի պաշտոնը 2003-2005 թթ․՝ Օլմերտը ճնշում է գործադրել ներդրումների պետական հիմնադրամի վրա՝ հասնելով լրահատկացումների և արտոնությունների ծանոթ գործարարների համար։

Այս մեղադրանքով քաղաքական գործչին սպառնում էր մինչև հինգ տարվա ազատազրկում։ Եթե դատարանը նրան ազատազրկման դատապարտեր, Օլմերտը կդառնար Իսրայելի վարչապետի պաշտոնը երբևէ զբաղեցրած առաջին բանտ ուղարկված մարդը։ Հաղորդվում էր, սակայն, որ մեղադրող կողմը պնդել է նրան դատապարտել ոչ թե բանտային ժամկետի, այլ վեց ամսվա հանրային աշխատանքի։ Այս դեպքում, ինչպես գրում էին իսրայելական լրատվամիջոցները, Օլմերտը չէր կարողանա վերադառնալ քաղաքականություն։

Մեկնաբանել