Հեռուստացույց փաստաբաններից՝ գլխավոր դատախազին

Հունիսի 19-ին մի խումբ փաստաբաններ հեռուստացույց նվիրեցին գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանին։ Նրանք ասում են, որ միայն այս տարի ոստիկանության բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ երկրորդ բռնության դեպքն է արձանագրվել։ Մինչդեռ, ըստ փաստաբանների, Վարդապետյանը խորհրդարանում ասել է, թե տեղյակ չէ բռնության մասին։ Փաստաբանները հեռուստացույց էին բերել դատախազության շենքի դիմաց, «որ գլխավոր դատախազը տեղեկանա բռնության դեպքերի մասին»։

Մեկնաբանել