Ուսումնավարժանքներ` պահեստազորի զինապարտների մասնակցությամբ

Արցախի հանրապետության նախագահ Բակո Սահակյանն այսօր այցելել է Ակնա բնակավայր և տեղում ծանոթացել պահեստազորի զինապարտների մասնակցությամբ ուսումնավարժական միջոցառումների անցկացման գործընթացին. այս մասին տեղեկացնում են Արցախի հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից:

Նախագահ Սահակյանը Պաշտպանության բանակի մարտունակության հետևողական բարձրացումը համարել է Արցախի պետության անվտանգության մակարդակի ամրապնդման առանցքային ուղղությունը՝ հավելելով, որ այդ գործում կարևոր նշանակություն ունի ուսումնավարժական միջոցառումների անցկացումը պահեստազորի զինապարտների մասնակցությամբ: ԼՂՀ զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատարը կոնկրետ հանձնարարականներ է տվել գործընթացի կազմակերպման վերաբերյալ: Նախագահին ուղեկցում էին պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը, պաշտոնատար այլ անձինք:

Մեկնաբանել