Գրքերն ու հարկերը

Հայաստանյան որոշ հրատարակիչներ հայտարարում են՝ գրքի ներմուծումը Հայաստան ավելի շահավետ է, քան գրքի հրատարակումը երկրի ներսում։ Գլխավոր գանգատը ԱԱՀ-ի բարձր դրույքաչափն է։ Ֆինանսների նախարարությունը գրքերը ԱԱՀ-ից ազատելու գաղափարը համարում է ռիսկային ու չհիմնավորված։ Համաձայն Հրատարակիչների միջազգային ասոցիացիայի 2018-ի զեկույցի՝ Վրաստանում և Ուկրաինայում էլեկտրոնային և տպագիր գրքի ԱԱՀ-ն զրո տոկոս է։ Իսկ ի՞նչ պատկեր է տարածաշրջանի այլ երկրներում ու Հայաստանում։

Մեկնաբանել