Երևանցիները 2018-ին «Քաղաքացիական պայմանագրին» քվե չեն տվել. Հայկ Մարության

«Ազգային առաջընթաց» կուսակցության՝ Երևանի քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանը, պատասխանելով լրագրողների հարցերին, ասում է՝ այս պահին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն ուզուրպացրել է իշխանությունը Երևանի քաղաքապետարանում: Մարությանի այս պնդումը հիմնվում է այն դատողության վրա, որ 2018 թվականին երևանցիները քվեարկել են ոչ թե «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության, այլ «Իմ քայլը» դաշինքի և նրա քաղաքապետի թեկնածու Հայկ Մարությանի օգտին:

Մեկնաբանել