Փարիզի քաղաքապետը հումանիտար օգնություն բերեց Կոռնիձոր

Օգոստոսի 30-ին Կոռնիձորի սահմանային հատված այցելեց Փարիզի քաղաքապետ Ան Իդալգոյի գլխավորած պատվիրակությունը։ Փարիզի քաղաքապետին ուղեկցում էր Ֆրանսիայի մայրաքաղաքից և երկրի մի շարք խոշոր ռեգիոններից հումանիտար օգնությամբ բեռնատարների շարասյունը: Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը Կոռնիձորում պատվիրակության անդամներին ներկայացրեց ստեղծված իրավիճակն ու ցույց տվեց Ադրբեջանի ապօրինի անցակետը։ Գորիսում մամուլի ասուլիսի ժամանակ հյուրերը Ադրբեջանին կոչ արեցին դադարեցնել ցեղասպանությունն ու էթնիկ զտումը Արցախում և հարգել միջազգային իրավունքը։

Մեկնաբանել