Մոսկվան կշտամբել է Բաքվին ուկրաինական բռնազավթված տարածքներում ընտրությունները դատապարտելու համար

Լուսանկարում՝ Մարիա Զախարովան։

Իսմի Աղաև, OC Media

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը քննադատել է Ադրբեջանին այն բանի համար, որ նա աջակցում է Ուկրաինայի ինքնիշխանությանը Ուկրաինայում Ռուսաստանի բռնազավթած տարածքներում տեղի ունեցած տեղական ընտրություններից հետո։

Բաքուն դատապարտել էր սեպտեմբերի 9-ի «կեղծ ընտրությունները» Դոնեցկում, Լուգանսկում, Զապորոժիեում և Խերսոնում՝ Ուկրաինայի՝ Ռուսաստանի բռնազավթած տարածքներում։

Ռուսաստանի իշխանություններն Ուկրաինայի բռնազավթված շրջաններում ընտրություններ են անցկացրել՝ ընտրելու այդ շրջանների օրենսդիր մարմիններ։ Դրանք համընկան Սամվել Շահրամանյանի՝ Լեռնային Ղարաբաղի նախագահ ընտրվելու հետ, ինչն իր հերթին դատապարտել է Ուկրաինան։

Չորեքշաբթի Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակ Մարիա Զախարովան հայտարարեց, որ Ադրբեջանը պետք է «[Ռուսաստանի] տարածքային ամբողջականության հարցերին վերաբերվի նույն հարգանքով, ինչ մեզանից ակնկալում են մեր գործընկերները»։

«Կարծում եմ, որ մեր ադրբեջանցի ընկերները քաջատեղյակ են նոր շրջանների պատմությանը»,- ասել է Զախարովան՝ հավելելով, որ Բաքվի կողմից Ուկրաինայի՝ Ռուսաստանի օկուպացրած տարածքներում ընտրությունների դատապարտումը չի համապատասխանում երկու երկրների դաշնակցային բնույթին։

Ռուսաստանը, որը Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտից հետո այս շրջանում տեղակայել է խաղաղապահ զորքեր, չի մեկնաբանել Լեռնային Ղարաբաղում նախագահական ընտրությունների արդյունքները։

Թեև Ադրբեջանը չի արձագանքել Զախարովայի հայտարարություններին, Բաքվում գործող անկախ վերլուծական հաստատության՝ Քաղաքական վերլուծության կովկասյան կենտրոնի տնօրեն Ահմադ Ալիլին OC Media-ին ասել է, որ Ադրբեջանը, ամենայն հավանականությամբ, ձեռնպահ կմնա դիվանագետի մեկնաբանությունների նկատմամբ:

Նա ասել է, որ ռուս-ադրբեջանական հարաբերությունները դառնում են փոխկապակցված, քանի որ Հայաստանի հետ Ադրբեջանի խաղաղ բանակցությունները Ռուսաստանի համար կարող են բացել հաղորդակցության և տարանցիկ կապեր Թուրքիայի հետ։

Ալիլին հավելել է, որ Ադրբեջանն ու Ուկրաինան միմյանց դիվանագիտական աջակցություն են առաջարկել 2022-ին Ռուսաստանի Ուկրաինա ներխուժման սկզբից ի վեր, ինչը, նրա պնդմամբ, Ռուսաստանը «նախընտրեց անտեսել»։

«Ռուսաստանի և Ադրբեջանի միջև ներկայիս մտահոգությունը ես լուրջ չեմ համարում, և դա ոչ այլ ինչ է, քան ստանդարտ դիվանագիտական արձագանք»,- ասել է նա։

Մեկնաբանել