«Փաշինյանը գնում է Զելենսկու հետքերով»․ ՏԱՍՍ-ի դիվանագիտական աղբյուր

Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն արագ տեմպերով գնում է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետքերով։ Այս մասին հայտնել է Մոսկվայում ՏԱՍՍ-ի բարձրաստիճան աղբյուրը։

«Եվրախորհրդարանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթը գնահատում ենք բացարձակ անպատասխանատու և սադրիչ, հատկապես Ռուսաստանի և հայ-ռուսական հարաբերությունների առնչությամբ։ Տեսնում ենք, թե ինչպես են Հայաստանը փորձում վերածել «Ուկրաինա 3»-ի, եթե Մոլդովան համարենք «Ուկրաինա 2», իսկ Փաշինյանը շատ արագ տեմպերով գնում է Վլադիմիր Զելենսկու ճանապարհով»,- ասել է աղբյուրը։

Հոկտեմբերի 17-ին Եվրախորհրդարանում ելույթի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ անվտանգության ոլորտում Հայաստանի դաշնակիցները Լեռնային Ղարաբաղի շուրջ ստեղծված իրավիճակի ֆոնին «ոչ միայն չէին օգնում, այլև Հայաստանում իշխանափոխություն անելու, ժողովրդավարական իշխանությունը տապալելու հրապարակային կոչեր էին հնչեցնում»։

Մեկնաբանել